Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը. Azatutyun.am

Վլադիմիր Պուտինը մերժել է գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու` Հայաստանի և Բելառուսի առաջարկը: «Միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում», – ասել է Ռուսաստանի նախագահը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում:

Բացելով հանդիպումը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին անդրադարձել է գազի գնին, ընդգծելով. – «Մենք չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ արդեն մի քանի տարի, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: