Վերջին շրջանում պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուս․ Պոլիկլինիկայի տնօրեն

Վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի զգալի շատացում է նկատվում, և մարդիկ դիմում են պոլիկլինիկաներ արդեն ընտանիքներով, այսօր պարետատան նիստից հետո վարչապետի հետ ճեպազրույցում հայտարարել է Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը։

«Եթե նախկինում մի ընտանիքից մեկ կամ մաքսիմում երկու դեպք էր լինում ընտանիքում, ապա հիմա եթե ընտնիքում 6 անձ են, ուրեմն 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա և հաստատվում է կորոնավիրուսը», -ասել է Ռուզաննա Դուրգարյանը։

Վերջինը իր ղեկավարած պոլիկլինիկայի մասով նշել է, որ այս պահին իրենց տարածքվում հսկվում է 50 մարդ, կան նաև ծանր վիճակում գտնվող պացիենտներ։

Նա հորդորեց քաղաքացիներին հետևել Պարետի կողմից սահմանված ցուցումներին՝ կրել պաշտպանիչ միջոցներ, ախտահանել ձեռքերը հաճախակի, պահպանել հեռավորություն միմյանցից։