Հարավային և հարավարևելյան ուղղություններում հայկական ԶՈՒ-ն կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում․ Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտվանից, Ադրբեջանի զինված ուժերը ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ օջախային առանձին ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակվողական գործողություններ:

«Կենտրոնական ուղղությամբ, մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր, զրահատեխնիկա, օգտագործելով հրետանի, ընդ որում, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ։ Դրան հակառակ, հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում», -նշեց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը.https://youtu.be/8rHcefApzLoBriefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan:https://youtu.be/PC_FBcLRYxUБрифинг представителя МО РА Арцруна Ованнисяна:https://youtu.be/OttucKxXdmY

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Saturday, October 31, 2020