ՃՏՊ ՈՒջան գյուղի մոտակայքում․ կա զոհ

Հունիսի 17-ին, ժամը 23։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-ՈՒջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վանիկ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։