Լուկաշենկոն սպառնում է Ռուսաստանին.«Լրագիր»

Լուկաշենկոն սպառնում է Ռուսաստանին.«Լրագիր»
Լուկաշենկոն սպառնում է Ռուսաստանին.«Լրագիր»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 16-ին երկրի անվտանգության խորհրդի նիստում բավական կոշտ արտահայտություններ է արել Ռուսաստանի ուղղությամբ: Լուկաշենկոն հայտարարել է, որ դժգոհ են «արեւելյան հարեւանի, հարազատ եղբոր պահվածքից իրենց հանդեպ»: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ թեեւ Բելառուսը միջուկային պետություն չէ, այդուամենայնիվ բավական մարտունակ զինուժ ունի եւ թույլ չի տա իր հետ խոսել ուժի դիրքերից, սպառնալ […]

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 16-ին երկրի անվտանգության խորհրդի նիստում բավական կոշտ արտահայտություններ է արել Ռուսաստանի ուղղությամբ: Լուկաշենկոն հայտարարել է, որ դժգոհ են «արեւելյան հարեւանի, հարազատ եղբոր պահվածքից իրենց հանդեպ»: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ թեեւ Բելառուսը միջուկային պետություն չէ, այդուամենայնիվ բավական մարտունակ զինուժ ունի եւ թույլ չի տա իր հետ խոսել ուժի դիրքերից, սպառնալ տարածքային ամբողջությանը:

Լուկաշենկոյի պահվածքը Ռուսաստանի հետ հարաբերության շրջանակում հայտնի է վաղուց: Նա մշտապես հանդես է եկել տաք ու սառը վայրիվերումներով, ինչի շնորհիվ Բելառուսը արդեն տեւական ժամանակ է պարբերաբար խնամակալության շոշափելի փողեր է կորզում Ռուսաստանից:

Բայց առանձնահատուկ է, երբ միեւնույն տնտեսական միության, եւ անգամ միութենական պետության պայմանագիր ունեցող ֆորմատի սուբյեկտը նույն ֆորմատի մեկ այլ սուբյեկտի հասցեին արտահայտվում է այդ կերպ՝ զգուշացնելով, որ բավարար ուժեղ բանակ ունի տարածքային ամբողջության սպառնալիք թույլ չտալու համար:

Բելառուսի նախագահն իհարկե հմտորեն օգտագործում է այն ռազմավարական դիրքը, որ ունի երկիրը: Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն ըստ երեւույթին հասկանում է, որ ներկայում անկյուն քշված Պուտինն ի վերջո կարող է հոգնել Մինսկի վայրիվերումներից եւ որոշել մեկընդմիշտ լուծել հարցը: Լուծման մեխանիզմները կարող են տարբեր լինել՝ սկսած Բելառուսի բռնակցումից, մինչեւ Լուկաշենկոյին գահընկեց անելը, կամ ընդհուպ կյանքի հանդեպ սպառնալիքը: Լուկաշենկոն թերեւս որոշել է ինքնապաշտպանություն կազմակերպել, առայժմ դիվանագիտական-քաղաքական տարբերակով:

Եթե խոսքը վերաբերեր պետությունների, որոնք չեն հանդիսանում միասնական տնտեսական տարածքի սուբյեկտներ, ապա Լուկաշենկոյի հայտարարություններն անգամ «հարազատ եղբոր» հանդեպ կլինեին ընկալելի: Բայց եթե խոսքը Եվրասիական միասնական տնտեսական տարածության անդամ երկու մերձավոր երկրների մասին է, ապա Լուկաշենկոյի հայտարարությունները հավասարազոր են պատերազմի: Հարաբերության միասնական ֆորմատի պայմաններում դա պատերազմ է եւ ամենեւին պարտադիր չէ, որպեսզի այդ բնորոշումն անելու համար Ռուսաստանն ու Բելառուսը բախվեն միմյանց ռազմական ուժով:

Դա էլ իր հերթին բնորոշում է Եվրասիական տնտեսական միություն կոչվածը, որտեղ Ռուսաստանը փաստացի տարածքային սպառնալիք է ներկայացնում բոլոր անդամների հանդեպ: Հայտնի է, թե ինչպես էր արտահայտվել Պուտինը Ղազախստանի մասին եւ ինչ պատասխան էր ստացել Նազարբաեւից: Պուտինին չի պատասխանել միայն Հայաստանը, կամ պատասխանել է հնազանդությամբ, հայտարարելով, որ չի կարող պաշտպանվել Ռուսաստանի ոտնձգությունից: Դրա մասին են խոսել թե իշխանությունը, թե ԵՏՄ-ին միանալու իշխանության որոշումը հավանության արժանացրած խմբերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով http://www.lragir.am/index/arm/0/politics/view/108194