Մեղրիի Քարհանք շրջանից Արծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն. համայնքապետարան

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ ապրիլի 21-ին՝ ժամը` 10:00- 16:00-ը, Քարհանք շրջանից Արծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն:

Համայնքապետարանից խնդրում են բացառել մարդկանց և ընտանի կենդանիների շարժը տվյալ տարածքում: