ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրանի շուրջ իրավիճակը «դինամիկ փոփոխությունների մեջ է», քանի որ Միացյալ Նահանգները տարածաշրջան է ուղարկել «մեծ ռազմական նավատորմ», սակայն, նրա խոսքով, Թեհրանը իրականում շահագրգռված է գործարք կնքել։
Թրամփը նշել է, որ ուժերի այս տեղաշարժը փոխել է տարածաշրջանային հավասարակշռությունը, սակայն ընդգծել է, որ Իրանի կողմից նկատվում է բանակցությունների պատրաստակամություն։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն միաժամանակ պահպանում է ռազմական ճնշումը և բաց է թողնում դիվանագիտական ուղին՝ հնարավոր համաձայնության համար։



















