Որոշ բնակավայրերում մառախուղ է ու անձրև․ Վարորդներին զգուշացնում են լինել զգոն

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Ճամբարակի տարածաշրջանների ճանապարհներին թույլ անձրև է տեղում: Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-25 մետր:

Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։