Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննության է հրավիրվելու

Արցախի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է․

Հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները, տեղեկացնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև Արցախի Հանրապետության նախագահը։

Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ։