«Գազպրոմ»-ից դեռ չեն պատասխանել ՀՀ կառավարության նամակին

«Դեռևս պատասխան չկա ռուսական կողմից։ Կարծում եմ՝ այսօր աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և այդ իմաստով կարծում եմ՝ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Գազպրոմ» ընկերությունից պատասխան ստացվե՞լ է։

Հիշեցնենք, որ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր «Գազպրոմ» ընկերության ղեկավարին՝ նշելով, որ ստեղծված պայմաններում նպատակահարմար է քննարկել սահմանին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման հարցը։

Մհեր Գրիգորյանն անդրադարձավ նաև հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար, որ այս պայմաններում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայարցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագնի բարձրացման համար։

«Այն հարցը, որը ներկայացվել է Գազպրոմ Արմենիայի կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնլու կամ չիրականացնելու մասին գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները կսկվեն հանրային կերպով։ Եվ բոլորի համար հասկանալի կդառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան տվյալ ներդրումներն ապագայի համար»,- նշեց Մհեր Գրիգորյանը։