Հինգ գերի հայրենադարձվեց Հունգարիայի միջոցով․ քչերը գիտեն այս հարցի նախապատմությունը․ Էդգար Հովհաննիսյան

Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր բոլորս իմացանք, որ ևս հինգ գերի հայրենադարձվեց հայրենիք Հունգարիայի միջոցով։ Այդ մասով տարբեր մեկնաբանություններ հնչեցին։

Քչերը գիտեն այս հարցի նախապատմությունը, միայն ասեմ, որ այս գործընթացը սկսել էր մի քանի ամիս առաջ Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի և Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի միջև համագործակցության արդյունքում։

Ցավոք, ավելին գրել չեմ կարող, գոնե այս պահին։ Շուտափույթ ազատում մեր բոլոր տղաներին»։