Արմավիրում ինքնասպանության փորձ է կանխվել

Հեղինակ MediaLab

Սեպտեմբերի 22-ին, ժամը 20։38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին բարձրացել է աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կանխվել է քաղաքացու (արական սեռի, 1996 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։