Ես ընտրություններին չեմ մասնակցելու. Վազգեն Մանուկյան

Ես ընտրություններին չեմ մասնակցելու, բայց ես օգնելու եմ բոլոր այն ուժերին, որոնք պայքարում են Նիկոլի դեմ: Այդ մասին այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Կարող է գնամ, նրանց հանրահավաքներին ելույթ ունենամ ոչ թե հօգուտ իրենց, այլ ընդդեմ Նիկոլի: Տարբեր հնարավորություններ կան, ես տանը չեմ նստի, սպասեմ՝ վերջանան ընտրությունները», -հավելել է Մանուկյանը՝ չպատասխանելով հարցին, թե ընդդիմադիր հատվածից ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում: