Արցախում ևս 10 քաղաքացու հետազոտության պատասխանը բացասական է

Նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս 10 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքն արդեն ստացվել է․ այն բացասական է, տեղեացնում է Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ մինչ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 5-ն արդեն ապաքինվել են: