Վարչական վարույթ հարուցելու պահանջ Արմեն Աշոտյանին

Վարչական վարույթ հարուցելու պահանջ Արմեն Աշոտյանին
Վարչական վարույթ հարուցելու պահանջ Արմեն Աշոտյանին

2014 թ. մարտի 13-ին civilnet.am կայքում հրապարակվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր Սպիտակի 10-ամյա բնակչուհի Ինգա Դումանալյանի պատմությունը: Երեխան ունի առաջին կարգի հաշմանդամություն, որը ոչ մի կերպ կապ չունի նրա սովորելու ընդունակությունների հետ: Համաձայն հրապարակված նյութի՝ երեխայի համար դպրոցի տնօրենի որոշմամբ սահմանվել է տնային պայմաններում ուսում. նրա համար կազմակերպվում են միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր: […]

2014 թ. մարտի 13-ին civilnet.am կայքում հրապարակվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր Սպիտակի 10-ամյա բնակչուհի Ինգա Դումանալյանի պատմությունը: Երեխան ունի առաջին կարգի հաշմանդամություն, որը ոչ մի կերպ կապ չունի նրա սովորելու ընդունակությունների հետ:

Համաձայն հրապարակված նյութի՝ երեխայի համար դպրոցի տնօրենի որոշմամբ սահմանվել է տնային պայմաններում ուսում. նրա համար կազմակերպվում են միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր: Ինգան և նրա մայրը պնդում են, որ Ինգան ընդունակ է սովորելու բոլոր առարկաները, սակայն պետությունը գումար է խնայում և չի կազմակերպում երեխայի լիարժեք կրթությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. մարտի 14-ին գրություն է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ Սպիտակ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի վարչակազմի դրսևորած ոչ իրավաչավ վարչարարության հիմքով վարչական վարույթ հարուցելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջներով:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: 

© Medialab.am