Կենդանիների տարանցիկ փոխադրումը Իրանի տարածքով վերականգնվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետությունը վերականգնել է երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

Կենդանիները պետք է անցնեն Իրանի տարածքով՝ առանց կանգառի կամ բեռնաթափման իրավունքի։