Զագրեբում հայ համայնքը ցույցի ժամանակ կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Խորվաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին Զագրեբում տեղի է ունեցել լուռ ցույց, որի ընթացքում կոչ է արվել Խորվաթիայի իշխանություններին չլռել և համարժեք արձագանք տալ թուրք-ադրբեջանական ագրեսիային և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Ցույցին ընթացքում միացել են նաև խորվաթներ՝ իրենց աջակցությունը ցույց տալով Արցախին և հայ ժողովրդին։ Այդ մասին տեղեկացնում են Հայ Համայնքից։

https://www.facebook.com/ArmeniansOfCroatia/posts/3076492142462842