Երեխան վրաերթի հետևանքով մահացել է, սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է.

«Հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայի վարորդը դպրոցներից մեկի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի:

Երեխան դեպքի վայրում մահացել է, սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն»: