Փրկարարները խրախուսվելու են

Փրկարարները խրախուսվելու են
Փրկարարները խրախուսվելու են

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ղեկավար կազմի հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նախարարին զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների` մասնավորապես մայրաքաղաքի Խանջյան փողոցում կիսակառույց շենքի փլուզման, Սասնա ծռեր փողոցի նորակառույց շենքում վերելակի անկման դեպքերին և մեր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին։

Անդրադառնալով վերոնշյալ պատահարներին` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց.

– Ոչ միայն կիսակառույցի փլուզման և վերելակի հետ կապված դեպքերի, այլև Սյունիքի մարզում կայծակի հետևանքով ավտոմատ կանգնած «ՏաԹևեր» ճոպանուղու ուղևորների տարհանման ժամանակ մեր փրկարարների օպերատիվ և բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվել։ Փլուզման վայրում լինելով` անձամբ եմ տեսել նրանց հերոսական աշխատանքը և հանձնարարում եմ խրախուսման ներկայացնել նշված դեպքերի արձագանքմանը մասնակցող փրկարարներին։