Ծափերով, առանց «պարտադիրի». ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակայինի դրույթները

Ծափերով, առանց «պարտադիրի». ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակայինի դրույթները
Ծափերով, առանց «պարտադիրի». ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակայինի դրույթները
Հեղինակ MediaLab

Քիչ առաջ Հայաստանի Սահամանդարական դատարանը հրապարակված որոշմամամբ կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքի մի շարք դրույթներ, որոնք առնչվում են պարտադիր բաղադրիչին, հակասահմանադրական ճանաչեց: 

Հիշեցնենք,  որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի նրանց որպես կենսաթոշակ:

Նոր համակարգը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության տարբեր շերտերի, քաղական ուժերի մոտ: Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի շարժումն սկիզբ առավ ՏՏ ոլորտի աշխատակիցների բողոքով, այնուհետեւ դարձավ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն, որն ընդգրկեց տարբեր ոլորտների տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ:

Անցյալ տարվա վերջում վիճահարույց օրենքի հարցով Սահմանադարական դատարան էին դիմել ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնք նաեւ միացել էին «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքներին:

Այսօր կայացած որոշումը շատերը քաղաքացիական հասարակության հերթական հաղթանակ են որակում: Որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչը դրսում «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն ընդունեցին ծափողջյուններով:

«Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ.Սարգսյանը, նախարարներ Ա.Սաստրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ.Սարգսյանը, Հ.Թովմասյանը, ԿԲ-ից՝ Ա.Ջավադյանը և Ն.Երիցյանը»,-հայտարարել է նախկին վարչապետ, պատգամավոր  Հրանտ Բագրատյանը, ով փաստարկներ է բերում, որ նման համակարգ ինչպիսին կուտակայինի պարտադիր բաղադրիչն է ամբողջ աշխարհում գոյություն չունի։

© Medialab.am