Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի նիշից բարձր է 16 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը 2020 թվականի մայիս 11-ին արձանագրված նիշի համեմատ բարձր է մնում 16 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Սեւանի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1 900 մետր 82 սանտիմետր բարձրության վրա։

2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 80 միլիոն 565 հազար խորանարդ մետր ջուր։