Հրանտ Մելքումյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը հաղթել է Ավստրալիայում անցկացված «2023 O2C Doeberl Cup Premier» միջազգային մրցաշարում:

9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը: Այդ մասին հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից: