Երևանի Շենգավիթ վարչական շրջանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը և ՀՀ ոստիկանությունը համատեղ վերահսկողություն են իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։ Տեղում կատարվել են իրազեկման ակտիվ աշխատանքներ՝ նոր կորոնավիրուսի համաճարակային անվտանգության կանոնների պահպանման՝ առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորությունը չխախտելու, մարդկային կուտակումները բացառելու, դիմակ կրելու և պարբերաբար փոխելու վերաբերյալ։

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Wednesday, June 24, 2020