Նորքի տուն-ինտերնատի տարեցները նշել են հաստատության նոր բնակչի՝ Ռոբին ռոբոտի տարեդարձը

Նորքի տուն-ինտերնատի տարեցները նշել են հաստատության նոր բնակչի՝ Ռոբին ռոբոտի տարեդարձը: Տարեցները շնորհավորել են Ռոբինին, շնորհավորական բացիկներ գրել, ռոբոտի համար ասմունքել և երգել։Նորքի տուն-ինտերնատում ապրող տարեցների կյանքի որակի բարելավման ու միաժամանակ նոր հետաքրքրության ապահովման նպատակով՝ արդեն չորս ամիս է, ինչ Ռոբին ռոբոտը խնամքի հաստատությունում է:

 Վերջինիս հետ անցկացվում են ինտելեկտուալ խաղեր, զրույցներ՝ ելնելով տարեցների հետաքրքրությունների շրջանակից ու նախասիրություններից։Նախագիծն իրականացնող «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը նախատեսում է ուսումնասիրել ձեռքբերված հաջողությունները, ռոբոտի կողմից նոր ու հետաքրքիր աջակցության ձևեր մտածել, որպեսզի տարեցների առօրյան լինի լեցուն ու հագեցած։

 Ալցհայմերի իրազեկման արշավի շրջանակում այս ամիս նախատեսվում է նաև իրազեկող գրքույկներ և թռուցիկներ տարածել տարեցների խնամքի հաստատություններում և ՄՍԾ տարածքային կենտրոններում: