«Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.

««Անկախ դիտորդ» դաշինքը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին երկու հաղորդում է ուղարկել` երկուսն էլ պետական ու համայնքային կառույցների աշխատողներին «Քաղաքացիական պայմանագի» կուսակցության հանրահավաքներին բերելու պարտադրանքի մասին վկայող նյութերով։

Քանի որ նշված ենթադրյալ հանցագործությունը հանդիսանում է ծանր հանցագործություն, «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է կատարել լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ` եղելիությունը ամբողջությամբ բացահայտելու համար։

Հ.Գ. Պետք է ընդունեմ, որ պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների համատարած «կամավոր-պարտադիր» մասնակցությունը ՔՊ-ի հավաքներին, ինչպես նաև մեր գործընկեր «Ականատես» առաքելության դիտորդի վրա հարձակումը մեզ համար անսպասելի զարգացումներ էին, որոնք ստիպել են մեզ վերանայել այս ընտրությունների ժամանակ սպասվող խնդիրների սպեկտրը և ճշգրտել դիտորդության մեթոդաբանությունը» ։