Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10, այնուհետև կնվազի 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան, 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։