Գյումրիում դանակահարողը քաղաքապետի որդի՞ն է

Գյումրիում դանակահարողը քաղաքապետի որդի՞ն է
Գյումրիում դանակահարողը քաղաքապետի որդի՞ն է

Հունիսի 23-ին, կեսօրին, Գյումրիում դանակահարել են մի երիտասարդի` Պետիկ Նազարյանին, որին դեպքի վայրից տեղափոխել են Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Հիվանդանոցից մեզ տեղեկացրին, որ նրա վիճակը թեթևից միջին ծանրության է, վերքերը բուժման ընթացքի մեջ են, կյանքին ընդհանրապես վտանգ չի սպառնում: Որոշ բուժաշխատողներ նույնիսկ փաստեցին, որ այս երիտասարդը հիվանդանոցի մշտական պացիենտներից է, և նմանատիպ սկանդալներով հաճախակի է հայտնվում իրենց մոտ:

Թե որտե՞ղ և ինչու՞ են դանակահարել երիտասարդին, դեռ հայտնի չէ, Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը մշտապես զբաղված է Aravot.am-ի համար, արդեն որերորդ անգամն է՝ ոստիկանապետը լսելով, որ իրեն զանգահարում են մեր լրատվամիջոցից` պատճառաբանում է, որ խիստ զբաղված է ու անմիջապես անջատում է հեռախոսը:

Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանն էլ խուսափեց պատասխանել մեր այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, թե դանակահարողը Գյումրու քաղաքապետի որդին է` Սպարտակը:Կարդալ ավելին