Երջանիկ Աբգարյանը` Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին. «Անբարոյականության պահեր են, խաղ են սարքում»

Երջանիկ Աբգարյանը` Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին. «Անբարոյականության պահեր են, խաղ են սարքում»
Երջանիկ Աբգարյանը` Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին. «Անբարոյականության պահեր են, խաղ են սարքում»

Այսօր Aravot.am-ը ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Վանո Սիրադեղյանի վերադարձի համար կազմակերպված ստորագրահավաքի մասին, եւ ինքն ուզո՞ւմ է, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա, թե՞ ոչ` նա պատասխանեց. «Այդտեղ անբարոյականության պահեր գոյություն ունեն, ովքեր այդ հարցը բարձրացնում են հիմա` լրիվ այլ կոնտեքստով:

Խոսքն այն մասին է, որ բնական է, բոլորս էլ ուզում ենք, որ Վանո Սիրադեղյանը վերադառնա: Այստեղ հարց չկա: Բայց դա անում են այն ուժերը, որոնք քաղաքականության մեջ նոր վերաձեւավորումներ անելու իմիտացիա են օգտագործում` նոր անձնավորություն, նոր վերաձեւավորում, այսպես ասած` նոր 3-րդ ուժ ստեղծելով: Այդ խաղն է խաղացվում: Վանո Սիրադեղյանի անձը այստեղ հիմնական օգտագործողները այդ խաղի մասնակիցներն են:Կարդալ ավելին