Հռոմի պապը հրատապ է համարել արցախահայության տուն վերադարձի հարցն՝ օրինական ու անվտանգ

Հռոմի Ֆրանչիսկոս պապը հունվարի 8-ին անանդույթի համաձայն Սուրբ Աթոռում ընդունել է հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Vatican News-ում տեղ գտած հրապարակումից, Հռոմի պապի ավանդական ճառի առանցքում այս անգամ խաղաղությունն է եղել։ 

«Սիրելի դեսպաններ, կայ բառ մը, որ յատուկ կերպով կ՛արձագանքէ քրիստոնէական երկու հիմնական տօներուն առիթով… անիկայ «խաղաղութիւն» բառն է»,- իր խոսքում նկատել է Սրբազան քահանայապետը։ 

Հռոմի Պապն անդրադարձել է հակամարտող պետություններին՝ անիմաստ սպանդ անվանելով պատերազմը։ 

Նորին Սրբությունը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի համար։ Նա ևս մեկ անգամ խաղաղության կոչ է հնչեցրել՝ հրատապ համարելով նաեւ արցախահայության՝ օրինական ու անվտանգ տուն վերադարձի հարցը։