Բերդավանում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը է բացվել, խաչքար է օծվել

Բերդավանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:

«Գյուղի բարձունքին բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվեց խաչքարը։

Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։

Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։

Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»։