Բաքվում ԱՄՆ դեսպանությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին։

«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումների, ինչպես նաև ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարման կապակցությամբ:

Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Աղբյուր՝ Factor.am