Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը

Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման որոշումը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Րոպեներ առաջ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն (դեմ քվեարկեցին միայն էթնիկ թուրքերի շահերը ներկայացնող կուսակցության 3 պատգամավորները) ընդունեց ԱԳՆ 2020թ. բյուջեի լրացումը, որով երկու միլիոն եվրո է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար։

Հիշեցնեմ, որ լրացման քաղաքական ուղերձում շեշտվում է ՝ դեսպանության բացումը Հայաստանի կառավարության խիզախ քայլերի սատարումն է»: