Երեք անգամ COVID-19-ով վարակված բժիշկը պատվաստվելու է ու կոչ է անում հարգել բժշկի աշխատանքը, կրել պաշտպանիչ միջոցները

«Արմենպրեսը» գրում է.

Երեք անգամ COVID-19 ախտորոշված և ընկերների կողմից «թանգարանային նմուշ» համարվող մանկական անեսթեզիոլոգ, ԵՊԲՀ oրդինատոր Վահրամ Գաբրիելյանը պատմում է հիվանդանալու, հարազատներին վարակելու վախի, պաշտպանիչ միջոցների անհրաժեշտության, պատվաստվելու հաստատակամության մասին։ 

Մեր հիվանդանոցում բժիշկներից առաջինը ես եմ վարակվել

Հերթապահության սովորական մի օր էր, COVID-ով վարակված վերջին մարդուն էինք տեղափոխում հիվանդանոց: Տարեց կին էր՝ բավականին ծանր վիճակում, անգամ չէր կարողանում քայլել: Ես ստիպված պետք է նրան գրկած օգնեի նստել շտապ օգնության մեքենան: Հենց նրանից էլ վարակվել եմ, որովհետև գրկելու պահին կինը մի քանի անգամ հազաց և փռշտաց: Եվ ինչքան էլ պաշտպանված էի, հատուկ հագուստով էի, որի մեջ անգամ շնչելն էր դժվար, միևնույն է, վիրուսը կարող էր ինչ-որ կերպ աչքերի միջոցով փոխանցվել ինձ: Մեկ շաբաթ հետո թեստ հանձնեցինք անձնակազմով, և միայն ինձ մոտ հաստատվեց: 

Խուճապի չմատնվեք, Ձեր COVID թեստը դրական է  

Երբ այս տողերով հայտնեցին, որ վարակակիր եմ, արդեն տանն էի, սովորականի նման իմ սենյակում փակված: Մինչ օրս էլ միակ մտավախությունս հարազատներիս, տատիկիս ու  հատկապես խրոնիկ հիվանդություններով հայրիկիս չվարակելն է: Եվ զանգը ստանալուց ու դրական թեստի մասին լսելուց հետո առաջին արձագանքս, իհարկե, խուճապն էր: Միանգամից  փակեցի դուռը ու արգելեցի անգամ սենյակիս դռանը մոտենալ, մինչև ինձ կտեղափոխեին (ծիծաղում է- հեղ.): 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում