Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել․ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան․ Factor.am

Factor.am-ը գրում է․ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացել դատարան՝ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը: