Ուղղությունը` Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարի գրառումը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գալիս է Հայաստան: X-ի իր էջում Կոլոննան գրել է. «Վերադարձ Կիևից, ուղղությունը` Հայաստան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։