Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում կրկին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում կրկին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը:  2014 թվականից Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը չթիրախավորելու նպատակով դրոշը չէր ծածանվում: