ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ «մանրամասն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը»

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հետագա անդամակցության հեռանկարը կդառնա ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա։ Այս մասին հայտարարել է կազմակերպության Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երևանի՝ ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը կլինի կազմակերպության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և մանրամասն կքննարկվի»,– ասել է Վասիլևը։