Շրջակա միջավայրին հասցված վնասի խնդիրները. ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում օրենսդրության կատարելագործմանը

Շրջակա միջավայրին հասցված  վնասի խնդիրները. ԵԱՀԿ-ն  աջակցում է Հայաստանում օրենսդրության կատարելագործմանը
Շրջակա միջավայրին հասցված վնասի խնդիրները. ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում օրենսդրության կատարելագործմանը

Վերջին տարիներին ավելի հաճախ են լսվում տարբեր կազմակերպությունների գործողությունների հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտման դեպքերի մասին։

Հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից ջրային ավազան աղտոտիչների մեծ ծավալի արտահոսքերը, պոչամբարների վթարները, օդի աղտոտման չափաքանակների գերազանցումները Ալավերդիում, Արարատում, Հրազդանում եւ Երեւանում, բուսական եւ կենդանական աշխարհին հասցված անդառնալի կորուստները Տավուշում եւ Լոռիում։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն միանշանակ է, որ Հայաստանում տվյալ ոլորտի խնդիրները մեծամասամբ  պայմանավորված են շրջակա միջավայրի աղտոտման հետեւանքով վնասի հատուցման ոչ բավարար կարգավորմամբ, ինչն էլ իր հերթին բերում է շրջակա միջավայրի նկատմամբ անպատասխանատու մոտեցմանը։

Հաշվի առնելով վերոգրյալը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը նախատեսել է շրջակա միջավայրին հասցված վնասի գործող օրենսդրական համակարգի կատարելագործման աշխատանքների աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է մշակել առաջարկությունների փաթեթ ուղղված գործող օրենսդրական ակտերի  համապատասխանեցմանը ներկայիս իրավիճակին: Այս գործունեությունը բխում է ՇՄԱԳ-ի օրենքի պահանջներից և Բնապահպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից:

Ներկայումս շրջակա միջավայրի կառավարման բնագավառում օգտագործվում են երկու խումբ հիմնական գործիքներ, որոնք են. 

  1. Հսկողության եւ վերահսկողության գործիքներ՝ լիցենզիաներ, թույլտվությունները, սահմանափակումներ եւ քվոտաներ

  2. Տնտեսական գործիքներ՝ վճարներ, սուբսիդիաներ, խթանումներ եւ աղտոտողի վարքի վրա ազդող այլ գործիքներ

Կառավարման տեսակետից առավել ընդունելի է այս երկու խումբ գործիքների համադրումը, այլ ոչ թե որեւէ մեկի գերադասումը։

Օրինակ, օդի աղտոտման ծավալների սահմանափակման համար որպես տնտեսական գործիք կարող է կիրառվել օդի աղտոտման բնապահպանական վճարը, որը կստիպի աղտոտողին մտածել նոր, առավել մաքուր տեխնոլոգիաների կիրառման մասին, աղտոտման ծավալների նվազեցման եւ ավելի քիչ վճարներ վճարելու համար, սակայն միեւնույն ժամանակ հսկողության եւ վերահսկողության գործիքների միջոցով պետք է սահմանվի այն առավելագույն աղտոտման ծավալները, որից ավել աղտոտման դեպքում գործունեությունը պետք է դադարեցվի՝ անկախ դրա դիմաց վճարվող բնապահպանական վճարների ծավալից։

Միջազգային պրակտիկայում ներկայումս առավել ընդունելի մոտեցում է համարվում շրջակա միջավայրին հասցված վնասի կանխարգելման միջոցառումների իրականացումը եւ ոչ թե աղտոտման համար վճարումների համակարգի ներդրումը, իսկ եթե կանխարգելումը հնարավոր չէ, առաջին հերթին դիտարկվում է վնասի վերականգնման հնարավորությունները եւ միայն դրա անհնարինության դեպքում վճարների համակարգը։ Վնասի ֆինանսական փոխհատուցման դեպքում էլ հաշվարկվում է թե ինչ կարժենա շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման ծախսերը։

Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտը կարգավորվում է հետեւյալ օրենսդրական ակտերով։

  1. «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենք,

  2. «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 92-Ն որոշում՝  հողի աղտոտման, աղբոտման եւ հողի հետ կապված այլ բացասական ազդեցությունների կանոնակարգման համար,

  3. «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության  գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշումը մթնոլորտային օդի աղտոտման հետ կապված բացասական ազդեցությունների կանոնակարգման համար,

  4. «Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշումը, ջրային ռեսուրսների վրա բացասական ազդեցությունների կանոնակարգման համար

Վերը նշված օրենսդրական ակտերը հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետութունում շրջակա միջավայրի առանձին բաղադրիչներին հասցված վնասի գնահատման և հաշվարկման համար, սակայն որևէ կերպով համապատասխանեցված չեն էկոհամակարգերին հասցված վնասի գնահատման համար։ Այսպես` անտառապատ տարածքներում որեւէ տնտեսական գործողություններ իրականացնելու նպատակով անտառհատումների դեպքում չեն հաշվարկվում անտառի կորտսի դեպքում հասցված վնասը, այլ հաշվարկվում է միայն փայտանյութը՝ ըստ  «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի։

Շրջակա միջավայրին հասցված վնասի գործող օրենսդրական հիմքերը որ միայն հնացած են և չեն համապատասխանում հասցված իրական վնասին, այլև հակասության մեջ են մտնում գործող բնապահպանական և բնօգտագործման վճարների համակարգի հետ։

Օրինակ, անօրինական ջրօգտագործման դեպքում վճարներ են սահմանված ինչպես բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքով, այնպես էլ ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգով։

Այսպիսով Հայաստանում կիրառվող եւ վնասի հաշվարկման օրենսդրական հիմքերը, եւ բնապահպանական ու բնօգտագործման վճարների համակարգը ամբողջովին կատարելագործման եւ հստակեցման կարիք ունեն։

Առավել նպատակահարմար է վնասի գնահատման կարգերը կիրառել ապօրինի կամ առանց թույլտվության գործունեությունների հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկման եւ փոխհատուցման համար, իսկ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներով կարգավորել միայն օրինական թույլտվություններով սահմանված աղտոտումների ծավալները եւ ռեսուրսների օգտագործումը։

Միեւնույն ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկման կարգերը մեթոդաբանական հիմք կարող են հանդիսանալ բնապահպանական և բնօգտագործման վճարների դրույքաչափերի վերանայման համար, սակայն մինչ այդ գործող վնասի հաշվարկման կարգերը պետք է վերանայվեն և հիմնավորվեն համապատասխան ներկայիս զարգացման պայմաններին։

Վերջերս ընդունված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքով նույնպես սահմանվել է, որ ՇՄԱԳ գործընթացի առաջին փուլում պետք է իրականացվի նաև շրջակա միջավայրին հասցված հնարավոր վնասների տնտեսական գնահատում և փոխհատուցում, որի մեթոդաբանությունը պետք է մշակվեր ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, սակայն ներկա փուլում ընդամենը ընդունվել է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատման եւ հատուցման ՀՀ կառավարության 2015թ No 764 որոշումը, որը ոչ այլ ինչ է, քան վերեւում նշված կարգերի եւ օրենքի հանրագումարը եւ կրկին անգամ չի համապատասխանում շրջակա միջավայրին հասցված ԻՐԱԿԱՆ վնասի ծավալներին։

Գործող վնասի հաշվարկման կարգերի վերանայումը հիմք կարող է հանդիսանալ նաև ՇՄԱԳ գործընթացի համար և իր մեջ կարող է ներառել նաև էկոհամակարգային և էկոհամակարգային ծառայությունների գնահատումները։

Շրջակա միջավայրի բաղադրինչներին հասցված վնասի գործող դրույքաչափերի անհամապատասխանության պատճառով աղավաղվում են ինչպես հասցված վնասի չափերը և փոխհատուցումները, այնպես էլ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

2013 թվականին շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների գծով վնասի հատուցման գումարը կազմել է ընդամենը 130 մլն դրամ, ներառյալ՝ ընդերքի, ջրային պաշարների, հողային պաշարների, օդային ավազանի, թափոնների, փորձաքննության բուսական և կենդանական աշխարհին հասցված վնասի գծով իրավախախտումները։

Բնապահպանության օրենսդրության խախտումների հիմնական ցուցանիշները,  աղբյուրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

Աղյուսակ 1

 

2008

2009

2010

2011

2012

2013

Ստուգված կազմակերպությունների քանակը, միավոր        

1 752

725

385

186

156

88

Բնապահպանության օրենսդրության հայտնաբերված խախտումների քանակը, միավոր

1 417

823

769

1 197

872

774

Կազմվել են վնասի հատուցման արձանագրություններ

 

քանակը, միավոր

466

413

446

599

518

480

գումարը, 

մլն. դրամ

267.1

152.6

153.6

138.9

136.9

133.0

Հանձնվել են նյութեր դատաքննչական մարմիններին, միավոր

208

256

234

294

176

274

 

 Հայտնաբերված խախտումների քանակն ըստ բնապահպանության ուղղությունների,միավոր աղբյուրը ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 

Աղյուսակ 2

 

 

2008

2009

2010

2011

2012

2013

Ընդերքի    

113

32

38

64

8

3

Ջրային պաշարների 

279

101

129

72

71

43

Օդային ավազանի  

454

180

100

106

57

43

Հողային պաշարների 

90

70

57

57

75

57

Թափոնի

21

9

6

Էկոփորձաքննության

5

8

2

Սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար

172

117

84

Բուսական աշխարհի        

379

335

306

498

434

438

Կենդանական աշխարհի  

102

105

139

202

93

98

Ընդամենը    

1417

823

769

1197

872

774

 Շարունակելի

Էրիկ Գրիգորյան

Լուսանկարը` http://sosi-tv.com

Սույն հոդվածի մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններեւ եւ եզրակացությունները կարող են չհամընկնել ԵԱՀԿ տեսակետների հետ: