Կարողացել ենք մի քանի դատապարտյալի առողջական հիմքով պայմանավորված տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ երեկոյան Վանաձոր ՔԿՀ պետը տեղեկացրեց, որ հիմնարկում հացադուլի մեջ գտնվող ոչ մի կալանավոր կամ դատապարտյալ չկա։ Երեկ հացադուլը դադարեցրել են նաև Խոստիկյան զույգ եղբայրները։

Տեղեկացնեմ, որ նախորդ ամիս Վանաձոր ՔԿՀ-ում հացադուլի դիմած և իմ հորդորով հացադուլը դադարեցրած անձանց փաստաբանների հետ շարունակում ենք սերտ աշխատել։

Արդեն կարողացել ենք մի քանի դատապարտյալի առողջական հիմքով պայմանավորված տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, այլ անձանց վերաբերյալ ռեժիմը փոխելու և քրեակատարողական այլ հիմնարկ տեղափոխելու աշխատանքները շարունակվում են։

Ավելի հիմնարար և լավ լուրերի սպասեք առաջիկայում»։

Երեկ երեկոյան Վանաձոր ՔԿՀ պետը տեղեկացրեց, որ հիմնարկում հացադուլի մեջ գտնվող ոչ մի կալանավոր կամ դատապարտյալ չկա։ Երեկ…

Gepostet von Arman Babajanyan am Mittwoch, 13. Mai 2020