Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է դատարանում

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է դատարանում
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է դատարանում

Այս պահին  Երևանի ընդհանուր  իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը` հղում անելով Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին։

«Նշենք, որ դատարանում վատացել է Մանվել Գրգորյանի առողջական վիճակը և նրա համար շտապօգնության մեքենա են կանչել։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին  մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար»,-գրում է աղբյուրը։