Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 5-ին, ժամը 09.35-ին, Երևանի Գ. Հովսեփյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 5-ին, ժամը 09.30-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Տոյոտա», կայանված «Սուբարու» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 01.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարուի» 26-ամյա վարորդը և «ԲՄՎի» 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 5-ին, ժամը 21.20-ին, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և երեք «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. երկու «Տոյոտաների» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 5-ին, ժամը 09.50-ին, Երևանի Շարուրի փողոցում իրար են բախվել երկու «ԳԱԶ-322132» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ից մեկի և «Միցուբիշիի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 11.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, Երևանի Մանանդյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին, Երևանի Ջրաշենի 1-ին փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 72-ամյա ուղևորուհին, «ՎԱԶ-21213 »-ի 39-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ին, Երևանի Էրեբունու փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Հունվարի 27-ին, ժամը 08.00-ին, Երևանի Ադոնցի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը փետրվարի 5-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Բլագոդարնոյե-Կաթնառատ ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110-ի» 54-ամյա վարորդը և «ՎԱԶ-2110-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 7-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 7-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Հունդաի Ակցենտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առուն. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 7-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքում իրար են բախվել «ԲՄՎ-520» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիանայի» 23-ամյա վարորդը և 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ճանապարհին՝ Մեծ Պարնի գյուղի հատվածում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 7-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Իջեւանի Անկախության և Մելիքբեկյան փողոցների խաչմերուկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի. «ԳԱԶ-33021»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 8-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 20-ամյա վարորդն ու երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։