Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված 99-ամյա վետերանը բուժվել է

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 99-ամյա Էրմանդո Պիվետան, դարձել է Բրազիլիայի ամենատարեց քաղաքացին, որը բուժվել է կորոնավիրուսից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռոյթերս»-ը տեղեկացնում է, որ զինվորական գլխարկով վետերանը տուն է ճանապարհվել բժշկական հաստատության անձնակազմի ծափահարություններով և զինվորական պատվով:

«Այս մարտում հաղթելն ինձ համար շատ ավելին էր, քան պատերազմում հաղթելը: Պատերազում դու կամ սպանում ես կամ ապրում: Այստեղ դու պետք է կռվես ապրելու համար»,-ասել է վետերանը:

Բրազիլացու մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել երկու շաբաթ առաջ: Թոքաբորբի հաստատումից հետո նա երկու օր բժշկական հաստատությունում անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման ընթացքում թոքերի արհեստական սարքի կիրառման անհրաժեշտություն չի եղել՝ շնորհիվ նրա ֆիզիկական լավ վիճակի: