«Ամենավատ՝ 6-րդ տարվա ընթացքում աշխատող միջին քաղաքացու բեռը գույքահարկի մասով ավելանում է 7000 դրամով, իսկ եկամուտը՝ միջինում 24 000 դրամով»․ Արտակ Մանուկյան

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը պարզաբանում է ներկայացրել գույքահարկի դրույքաչափի բարձրացման մասին․

«Քանի որ ՖԲ-ում գույքահարկը թռենդի մեջ է, որոշ փաստեր բերեմ։
Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Ինքը աշխատում է, ստանում է միջին աշխատավարձ, որը կազմում է ամսական մոտ 200 000 դրամ։ 2019թ նա վճարում էր 28% եկամտային հարկ։ Վեց տարվա ընթացքում աշխատավարձի կայուն լինելու պայմաններում նա փաստացի կվճարեր շուրջ 4 մլն դրամի եկամտային հարկ (200000X28%X12X6): Տարեկան կտրվածքով վճարվող եկամտային հարկը կկազմեր 672000 դրամ։

Քաղաքացին ունի կին և երկու երեխա, որոնց հետ ապրում է 26 մլն արժեքով բնակարանում։ Նա ամեն տարի վճարում է 51100 դրամի գույքահարկ (27100+20մլն արժեքը գերազանցող մասի 0.4%)։

Հեղափոխությունից հետո հարկային օրենսգրքում տեղի են ունենում փոփոխություններ․

Կառավարությունն ասում է մենք ուզում ենք խթանենք աշխատանքը և աշխատող մարդուն, որի նպատակով ամեն տարի թեթևացնելու ենք եկամտային հարկի բեռը։ Մասնավորապես, 28%-ը նվազեցնում ենք ընդհուպ մինչև 20%:

Հարց 1. Ինչպես կազդի քաղաքացու եկամուտների վրա այս փոփոխությունը՞։
Ենթադրենք քաղաքացու աշխատավարձը անվանական առումով չի բարձրանա ու կմնա նույն 200000 դրամը, հարկային բեռի թեթևացման ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Քաղաքացին որպես եկամտային հարկ կվճարի 2020թ՝ տարեկան 552000 դրամ, 2021թ՝ տարեկան 528000 դրամ, 2022թ՝ տարեկան 504000 դրամ, 2023թ՝ տարեկան 480000 դրամ: Այսինքն ամեն տարի մեկ տոկոսային կետով, կամ կոնկրետ օրինակի դեպքում 24000 դրամով ավելի քիչ։

Հարց 2. Ինչպես կազդեն գույքահարկի փոփոխություններն այս քաղաքացու վրա։
Ենթադրենք, որ շուկայական գների մոտարկման արդյունքում բնակարանի արժեքը ներկայումս կավելանար մեկ ու կես անգամ ու կկազմի 39 մլն։

Մի բան էլ ենթադրենք, որ ամեն տարի ամորտիզացիան և անշարժ գույքի գների աճը իրար կոմպենսացնում են, այսինքն՝ այս քաղաքացու բնակարանի շուկայական արժեքը ամեն տարի 39 միլիոն է մնում։

Եթե ԱԺ-ն չընդուներ օրենքը, ապա 2021թ հունվարի 1-ից 39 մլն դրամանոց շուկայական արժեքով բնակարանի համար քաղաքացին տարեվերջին պիտի վճարեր 58000 դրամ։

ԱԺ-ն արտահերթով մեղմեց այս բեռը և քաղաքացին 51100 դրամի փոխարեն գների շուրջ 50% թանկացման պարագայում վեց տարի հետո կվճարի 58000 դրամ։
Բայց պատկերը էլ ավելի ամբողջական դարձնելու համար նայենք եկամուտ/ծախսեր վարքագիծը այս ժամանակահատվածի ընթացքում քաղաքացին վճարելու է 58000 դրամի (25%-ը՝ 14500 դրամ, 2022թ՝ 17400դրամ, 2023թ՝ 20300 դրամ): Որպեսզի ինձ չմեղադրեն մասնակի ներկայացնելու համար շարունակենք շարքը մինչև 100% հարկման ժամանակաշրջան։ Եվ այսպես 2024թ-ին՝ 29000, 2025թ՝ 43500, իսկ 2026թ․ին՝ 58000:

Փաստորեն միջին վիճակագրական քաղաքացին եկամտային մասով, կոնկրետ օրինակի դեպքում, ունեցավ տարեկան եկամտային հարկի բեռի նվազում 24000 դրամ չափով։

Հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում քաղաքացու համար ամենավատ՝ 6-րդ տարվա ընթացքում (ավելի վաղ տարիներին հասկանալի, որ բեռը շատ ավելի թեթև է) աշխատող միջին քաղաքացու բեռը գույքահարկի մասով ավելանում է 7000 դրամով, իսկ եկամուտը՝ միջինում 24 000 դրամով։

Չհարկվող շեմի մասով- Ներկայումս մինչև 3 մլն գույքը չի հարկվում, իհարկե եթե մի բանի դիմաց չես վճարում, ցանկացած վճար անընդունելի կդիտվի, բայց ասեմ, որ մինչև 10 մլն դրամանոց գույքի դիմաց փոփոխությունների արդյունքում առավելագույն հարկը կազմելու է տարեկան 5000 դրամ, կամ ամսական 400 դրամ։
Եվ վերջում բազմիցս խոսել ենք, որ համայնքները պետք է լինեն ֆինանսապես անկախ և ունակ մատուցելու ավելի որակյալ ծառայություններ։ Հետաքրքիր է, եթե հարկ չի վճարվում, ինչպես ենք պատկերացնում ծառայությունների որակյալ լինելը՞
Ես ներկայացրեցի փաստերը, մնացած դատողությունները թողնում եմ ընթերցողին»։