Մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները.Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

«Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ:

Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը:

Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ ձմռան ամիսներին պարտադիր է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և չվտանգել ինչպես սեփական, այնպես էլ փողոցային երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: