Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը՝ Կարենը. տեսանյութ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը: Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:

ԲԿ-ից հայտնում են, որ Արաքսյան «Էրեբունի» բժշկական կենտրոն էր եկել և հսկվել ծննդատան փոխտնօրեն Դավիթ Աբովյանի մոտ: Հղիությունը բարդ չէր անցել, բժշկի հետ հաղթահարել էին ընթացիկ խնդիրները: Փոքրիկ Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին:

Տեսանյութը՝ այստեղ