Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ինչպես տեղեկացրել ենք, բոլոր մարզերում գործում են ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության ծառայություններ՝ պետության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությամբ։
Այս հղմամբ կարող եք գտնել ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ տրամադրող կառույցների տվյալներն՝ ըստ մարզերի։
Տեղեկացեք, իրազեկեք այն մարդկանց, որ կարող են ունենալ նման աջակցության կարիք և խրախուսեք դիմել՝ ծառայություն ստանալու։ Դիմեք ինքներդ, եթե աջակցության կարիք ունեք՝ իրավաբանական, հոգեբանական, սոցիալական աշխատողի»։