Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ. Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` X–ի իր էջում անդրադառնալով Իսրայելի և Պաղեստինի միջև վերսկսած ռազմական ակտիվ գործողություններին,գրել է.

«Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց:

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, մաղթում տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին ՝ շուտափույթ ապաքինում: Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով»: