ՍԴ-ում գրանցվել է «Զարթոնք» կուսակցության դիմումը՝ ընտրությունների արդյունքների հետ կապված

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Զարթոնք» կուսակցության դիմումը՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 27․06․2021թ․ N 183 – Ն և 184 – Ա որոշումները և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։ Այսօր ավելի վաղ Սահմանադրական դատարանը գրանցել է նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը։

Այդ մասին տեղեկացնում է ՍԴ մամուլի Քարտուղար Եվա Թովմասյանը։