Մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու․ քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀայՓոստի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ այսուհետ մայրաքաղաքի բնակիչները կարող են հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների ու պարտքերի մասին տեղեկանալ Երևանի փոստային շուրջ 90 բաժանմունքներից ցանկացածում և տեղում վճարում կատարել:

Ի դեպ տեղեկացնենք, որ մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու: