Ադամ Շիֆը պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը․ Azatutyun.am

«Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը», – Թվիթերի իր էջում գրել է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը։

«Միացյալ Նահանգները չի կարող ոչինչ չանել, երբ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախի դեմ՝ սպանելով հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների և տեղահանելով տասնյակ հազարավոր մարդկանց», – նշեց Շիֆը:

Այս մասին տեղեկացնում է Azatutyun.am-ը։